
395 մլն դրամ ԲՏԱ նախարարությանը՝ թվային ծառայությունների ձեռքբերման համար
Կառավարությունը վերաբաշխում կկատարի պետական բյուջեում և 395 մլն դրամ կհատկացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Թվային ծառայությունների ձեռքբերում» միջոցառման համար։ Որոշման նախագիծը, որի երկրորդ կետը հույժ գաղտնի է, ընդգրկված է Կառավարության ապրիլի 7-ի հերթական նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորմամբ՝ միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022թ. առաջին կիսամյակում, քանի որ պայմանագրի կնքման «հատուկ առաջարկը» գործում է սահմանափակ ժամկետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել