HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ՝ անհատական բնակելի տան օտարման գործարքների եկամտահարկի հաշվարկման կարգում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022թ. հունվարի 1-ից անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ:  

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորագրության համաձայն՝ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝

1) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է  եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով.

2) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։ 

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչև 01.01.2022թ. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչև 01.01.2022թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter