HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

3,8 մլրդ դրամ՝ առողջապահական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման համար

Կառավարությունը 3,8 մլրդ դրամ կհատկացնի Առողջապահության նախարարությանը՝ առողջապահական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 7-ի նիստում։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ Կառավարությունը հանձնառություն է ստանձնել 5 տարվա ընթացքում վերակառուցել և կառուցել 50 առողջապահական կազմակերպություն։ Առողջապահության նախարարությունը 2021 թվականից արդեն իսկ սկսել է առողջապահական կազմակերպությունների վերակառուցման աշխատանքներ:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծում ընդգրկված է 6 առողջապահական կազմակերպություն, որոնց վերակառուցման աշխատանքները սկսվել են 2021-ին, և այս գումարը նախատեսված է դրանց կապիտալ ծախսերի շարունակականության ապահովման համար։

Դրանք են Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ն, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿ-ն, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը, Արարարտի մարզի Մասիսի ԲԿ-ն, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ն և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»։

ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տարածքում նախատեսվում է նաև ՀԱՊԱԿ-ի դատաբժշկական և դատապարտյալների հոգեբուժական նոր մասնաշենքի կառուցում, որի համար անհրաժեշտ է մշակել նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ: Նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ մշակման ծառայությունների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter