
Մայիսի 14-ին կմեկնարկի ամուսնու և սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գևորգյանի գործով դատը
Մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Վեդի, Մ. Խաչատրյան փ. 1) տեղի կունենա Մարիամ Գևորգյանի դատական նիստը:
Հիշեցնենք, որ ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը ամուսնանալուց մոտ 10 ամիս անց վերադարձել է Հայաստան:
Կոչ ենք անում բոլոր լրագրողներին, քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին մասնակցել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքի դատավարությանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել