HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ Երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանը դադարեցնում է անդամակցությունը ԲՀԿ-ին

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը ԲՀԿ-ին.

«Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, ընկերներ, այօրվանից վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության նախագահի պարտականությունները և դադարեցնում եմ կուսակցական անդամակցությունս։

Այլևս չեմ հանդիսանում նաև ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ։ Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի։ Ինձ համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ հանուն հայրենիքի պայքարը առաջնահերթ պարտականություն։

Շարունակելու եմ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությունս դավաճանական իշխանության դեմ պայքարի առաջնագծում այժմ արդեն ավելի անկաշկանդ և ազատ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հետ անցել եմ երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում ձեռք եմ բերել լավ ընկերներ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցական ընկերներին և գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Հայրենիքը թանկ է ամեն ինչից, իսկ անգործությամբ դու վաճառում ես Հայրենիքդ թուրքին։ Առա՛նց թու՛րքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter