HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Ապրիլի 7-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհահատվածը երթևեկելի է։

Քարաթափման հետևանքով վնասվել են «BMW» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Է․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter