
Պորտուգալիայի բնակիչ Ավստրալիայի քաղաքացին Լոռիում ուզում է հանքավայր շահագործել
Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան բնակավայրում այսօր հանրային լսումներ էին նախատեսված` Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ: Նախաձեռնել էր «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ն:
«Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ. աշնանը: Համաձայն ԱՆ իարվաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկությունների` միակ հիմնադիրն ու մասնակիցը Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրն է: Վերջինս բնակվում է Պորտուգալիայում:
Ընկերության տնօրենը Հովհաննես Գրիգորի Կարապետյանն է: Սակայն հանրային քննարկմանն ընկերությունը ներկայացրել է Վահե Վարդանյանը:
Հանրային առաջին լսմանը ներկա էին բնակիչներ ոչ միայն Գոգարանից, այլև Շենավանից, Շիրակամուտից, Լեռնանցքից և Լեռնապատից: Թեժ քննարկումներ են եղել, և բնակիչներն, ըստ էության, տապալել են լսումները:
Ավելին, ստորագրահավաք են իրականացրել` նշելով, որ դեմ են Գոգարանի հանքերևակման տարածքում ուսումնասիրություններ կատարելուն, համայնքի զարգացումը կապում են կանաչ տնտեսությունների, զբոսաշրջության, անտառապատման, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և պահպանման հետ: Բնակիչները նաև Շրջակա միջավայրի նախարարությունից և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել են բացասական եզրակացություն տալ ուսումնասիրություններին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել