HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն Թել Ավիվում. կա 2 զոհ

Առնվազն երկու մարդ զոհվել և ևս ութը վիրավորվել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքի կենտրոնում՝ Դիզենգոֆ հայտնի առևտրային փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ BBC-ն, հղում անելով Իսրայելի ոստիկանությանը, հայտնել էր, որ հարձակում գործած անձի որոնումներով զբաղվում են մեծ թվով ծառայակիցներ։

Ավելի ուշ, իսրայելական Ynet լրատվական գործակալությունը գրել էր, որ Իսրայելի անվտանգության ուժերը ոչնչացրել են մեկ գրոհայինի, որը մասնակցել է հրաձգությանը։ Իսրայելականի պարբերականի տվյալներով՝ վերջինս Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքից 28-ամյա պաղեստինցի Ռայեդ Հազեմն է եղել։ Ուժայինները նրան հայտնաբերել են Թել Ավիվից հարավ գտնվող Յաֆֆոյի շրջանում, որտեղ պաղեստինցին թաքնվել էր մզկիթից ոչ շատ հեռու։ Ոստիկանների և գրոհայինի միջև փոխհրաձգություն է սկսվել, որ հետևանքով պաղեստինցին սպանվել էր։

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ հարձակում գործած անձինք երկուսն են եղել, ընդ որում, նրանցից մեկը սպանվել էր, իսկ երկորդին, հավանաբար, հաջողվել էր թաքնվել։ Ավելի ուշ, այս վարկածը հերքվել է։ 

Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում երևում են, թե ինչպես են մարդիկ փորձում փախչել և թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից մեկում երևում են նաև շրջված սեղաններ և աթոռներ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն չորրորդ հարձակումն է Իսրայելում։ Այդ հարձակումների հետևանքով, որոնք իրականացվել էին իսրայելցի արաբների և պաղեստինցիների կողմից, զոհվել է 11 մարդ։

Մարտի 29-ին Թել Ավիվի մոտ գտնվող Բնեյ Բրակ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որը կազմակերպվել էր Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցու կողմից, զոհվել էր հինգ մարդ։ Հարձակում իրականացրած անձին տեղում սպանել էր ոստիկանությունը։

Մարտի 27-ին հարձակում գործած երկու անձ Հադերա քաղաքում սպանել էին 19-ամյա երկու ոստիկանի։ Այդ հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Մինչ այդ, մարտի 22-ին, Բեեր Շևա քաղաքում տղամարդն առևտրային կենտրոնի մոտ դանակով հարձակվել էր մարդկանց վրա՝ սպանելով երեքին։ Մինչ այդ, նա մեքենայի տակ էր գցել նաև մի հեծանվորդի, որը մահացել էր։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործած անձն ավելի վաղ պատիժ էր կրում իսրայելական բանտում և նախատեսում Սիրիայում մտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը։

Լուսանկարը՝ AHMAD GHARABLI/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter