HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց 2008 թվականի իրադարձությունների առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռն ու դրա դեմ ներկայացված բողոքի արդյունքում կայացված որոշումը:

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց:

Փաշինյանի վերաբերյալ գործը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2022 թվականի հունվարին «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով Փաշինյանի իրավունքների խախտման փաստը:

Հիշեցնենք, որ 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո ընդդիմության ներկայացուցիչ Փաշինյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ մեղադրանքում նրան արդարացրել է, իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքում մեղավոր ճանաչել ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման, հետագայում Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառվել ու պատիժը կիսով չափ կրճատվել:

Եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի»-ի գործով վճռով արձանագրել է, որ 2008 թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները: Ըստ վճռի՝ Փաշինյանը ենթարկվել է հետապնդման` իր քաղաքական դիրքորոշումն ակտիվորեն ներկայացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter