HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՄՊՀ-ը նախազգուշական պրոցեսներ է իրականացնում ձվի գնի արհեստական բարձրացումը կանխելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ եթե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները Սբ. Հարության տոնին ընդառաջ ձվի գնի արհեստական բարձրացումներ գրանցեն, ապա Հանձնաժողովը գործընթաց կսկսի:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ձվի գինը կարծես թե կարգավորվել է, եթե հանկարծ Հարության տոնին ընդառաջ տեղի ունենան չարաշահումներ, ինչպես նախորդ տարի, երբ մենք գործընթաց սկսեցինք ու պատասխանատվության ենթարկեցինք, այս տարի ևս դա կանենք: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում խոշոր տնտեսվարողների հետ ու նախազգուշական պրոցեսներ ենք իրականացնում, որ գործը չհասնի վարույթների»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով շաքարավազի գնին ՄՊՀ նախագահը մանրամասնեց՝ բարձրացումների դեպքում հանձնաժողովն ուսումնասիրում է՝ արդյոք շաքար ներմուծող և արտադրող ընկերությունները գնի բարձրացումը տնտեսական իրողություններին համահունչ են իրականացնում:

«Պնդումները, որ աշխարհում շաքարավազի գինն իջնում է, Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում: Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց ենք տալիս, որ դոլարի փոխարժեքի իջեցման պայմաններում են գներն իջել և աշխարհում ինքնարժեքի իջեցման պայմաններում, օրինակ՝ կարագը, ձեթը»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում ընդհուպ՝ գերազանցում է 400 դրամը, ՄՊՀ նախագահը նորմալ է համարում:

«Չի կարող «Սաս» սուպերմարկետում նույն գինը լինել, ինչ «Երևան Սիթի»-ում կամ «Զովք»-ում, բակային խանութում այլ գին է: Սա է հենց տնտեսական մրցակցությունը, տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում: Ուզո՞ւմ եք ամբողջ երկրում հացը նույն գինը լինի: Նույնն են նաև վարսավիրանոցները, վարսահարդարումը այլ գին է կենտրոնում, մեկ այլ տեղ՝ այլ գին»,- ասաց Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter