HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

14 տարի անց Մարտի 1-ի գործով դատապարտված նկարիչ Տիգրան Բաղդասարյանն արդարացվեց

2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով դատապարտված Տիգրան Բաղդասարյանը քիչ առաջ արդարացրեց:

Վճռաբեկ դատարանը բեկանեց Բաղդասարյանի նկատմամբ 14 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` Տիգրան Բաղդասարյանը, մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008թ. փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտյին երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստ ու անդորրը զանգվածային հրապարակային միջոցառւմներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին, 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության հրապարակում» կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել` ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Տիգրան Բաղդասարյանը միջոցառման կազմակերպիչների ու մասնակիցների մի մասի հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` նաև նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ:

Այնուհետև, երբ ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Ազատության հրապարակը` քննչական գործողություններին խոչընդոտելու հանգամանքները բացառելու և կանխելու նպատակով` օրինախախտներն առանձին խմբավորումներով բաժանվել են ազատության հրապարակի շրջակա փողոցներում ու շարունակել են ծառայությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրումն ու հասարակական կարգի խանգարելը: Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, ժամը 8-ի սահմաններում, Տ. Բաղդասարյանը Հյուսիսային պողոտայի հատվածում հավաքված այլ անձանց հետ, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների օրինական պահանջներին, հարվածելու, իսկ նրան վնասազերծելու ընթացքում` հրելու ու քաշքշելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել է կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրվել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող 3 ոստիկանի նկատմամբ միայնակ բռնություն գործադրելու մեջ, դատապարտվել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, շուրջ երկու ամիս գտնվել է կալանքի տակ, իսկ դատավճռով որպես պատիժ նրա նկատմամբ տուգանք է կիրառվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter