
Սասուն Միքայելյանն արդարացվեց 2008 թ. զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով
ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի գործով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքում արդարացվեց:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայեյանի վերաբերյալ շուրջ 13 տարի առաջ կայացված դատավճիռը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով 2008 թվականի ընտրական իրադարձությունների կապակցությամբ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:
Սասուն Միքայելյանը 2008-ի իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ապա մի քանի տարի անց` 2011 թվականի մայիս ամսին, համաներմամբ ազատ արձակվել: Նշենք, որ Սասուն Միքայելյանը պահանջում էր իրեն արդարացնել նաև իրեն վերագրվող զենք պահելու դրվագով, սակայն այս մասով ստորադաս դատական ատյանների կայացրած դատական ակտերը Վճռաբեկ դատարանը թողեց անփոփոխ:
Լուսանկարը՝ Սասուն Միքայելյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել