HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրթիռակոծվել է Կրամատորսկի երկաթուղային կայարանը. կա առնվազն 39 զոհ

Կրամատորսկում հրթիռակոծվել է երկաթուղային կայարանը։ «Укрзализныця»-ի կառավարման ղեկավար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է 39 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ այդ ժամանակ կայարանում եղել է մի քանի հազար մարդ, որոնք ցանկանում էին տարհանվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածը հասցվել է ռուսական կողմից՝ «Точка-У» հրթիռից։ «Ռուսաստանցի դահիճները չեն թողնում իրենց մեթոդները։ Չկարողանալով ուժով և քաջությամբ մեզ դիմակայել մարտի դաշտում՝ նրանք ցինիկաբար ոչնչացնում են քաղաքացիական բնակչությանը»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն հայտարարել է, որ Կրամատորսկի հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել բոլոր վիրավորներին։ «Կան ծանր վիճակում գտնվող մարդիկ, առանց ձեռք, առանց ոտք։ Նրանց միաժամանակ վիրահատում է 30-40 վիրաբույժ»,- ասել է Գոնչարենկոն։ Նրա գնահատմամբ՝ այդ պահին կայարանում մինչև 4000 մարդ է եղել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինված ուժերի կապը երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետ։ «Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարություններն այն մասին, որ իբր ապրիլի 8-ին Ռուսաստանը «հրթիռային հարձակում» է իրականացրել Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանի վրա, սադրանք են և բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։

«Точка-У» հրթիռները կիրառում է ուկրաինական բանակը։ Ռուսաստանում դրանք դուրս են բերվել զինանոցից, սակայն կան պահուստներ։

Դեռ մարտի 6-ին The Conflict Intelligence Team-ը հայտնել էր, որ «Точка-У» հրթիռները շարունակում են մնալ ռուսական բանակի զինանոցում, չնայած նրան, որ այդ հրթիռների մեծամասնությունը փոխարինվել է ժամանակակից «Искандер»-ներով։

Մասնավորապես, հետաքննողները փետրվարի 24-ից հետո այդ հրթիռները նկատել էին Բելառուսի տարածքում, որտեղ գտնվում էին ռուսական զորքերը, իսկ հրթիռի կայանը լուսանկարվել էր Մարիուպոլում և Չեռնիգովի մարզում։

Լուսանկարը՝ Herve BAR / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter