HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ղեկավարի կողմից 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին Քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախաղությունը։

«Դատախազական հսկողության ներքո ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված նշված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ն չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, կառավարության համապատասխան որոշման, Հողային օրենսգրքի պահանջները:

Մասնավորապես, պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, լեռնահատկացման ակտերի և ընդրքօգտագործման պայմանագրերի հիման վրա համայնքից վարձակալած գյուղատնտեսական նպատակային նշանակության  7,8 հա,  21,4 հա, 7,8 հա  առանձին հողամասերում տևականորեն՝ 2003-ից մինչև 2021թթ., տարբեր ժամանակահատվածներում, իրականացրել են ընդերքի արդյունահանում: 

Սակայն համայնքի ղեկավարը, ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու կանխարգելելու լիազորություն, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային   օգտագործումը, միջոցներ չի ձեռնարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման փոփոխելու ուղղությամբ: Դրա հետևանքով Արագածավան համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր 10.666.161  ՀՀ դրամ գումարի չափով հողի հարկ: 

2022թ. փետրվարի 22-ին Ա. Պ.-ին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վերոնշյալ վնասը: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնում մեղադրյալ Ա. Պ.-ի լիազորությունները կասեցնելու մասին, որը հաստատվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter