HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացը

Ապրիլի 8-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստության, գործողությունների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շրջանավարտներին շնորհավորել է դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter