HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆաշիզմի դեմ հաղթանակին նվիրված արարողություններ Բուխարեստում

Այսօր Բուխարեստի Սովետական զինվորների գերեզմանոցում տեղի ունեցավ  Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես ամեն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհված խորհրդային փառապանծ զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրվեց նաեւ Հայաստանի դեսպանության կողմից` ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների:

Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաեւ Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի եւ Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter