Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-արգ և լիազոր դեսպան Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- նշված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել