Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը
Սեպտեմբերի 7-ից 9-ին Գերմանիայի Պրետցել ամրոցում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը, որի նպատակն է արտերկրում ներկայացնել հայ դասական երաժշտությանը:
Մրցույթ-փառատոնի շրջանակներում կկատարվեն անմահ Կոմիտասի ստեղծագործությունները, կհնչեն հայ ժամանակակից, նաև գերմանական ու արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործերից:
Փառատոնը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության, Markisch-Oberland շրջանի ղեկավարության և Պրետցել քաղաքի վարչակազմի աջակցությամբ:
Մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Վահրամ Եկավյանը, հիմնադիրներն են Վահրամ և Արամ Եկավյանները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել