Ապրիլի 9-ից Մեղրի և Ագարակ քաղաքներում անորոշ ժամանակով սպասվում են ջրանջատումներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պայմանավորված Մեղրի համայնքի տարածքում ինտենսիվ տեղումներով և ձնհալով՝ ապրիլի 9-ից Մեղրի և Ագարակ քաղաքներում անորոշ ժամանակով սպասվում են ջրանջատումներ:
«Ձեր իսկ հարմարության համար հորդորում ենք տանը միշտ ունենալ հավաքած մաքուր ջուր»,- հայտնում է ընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել