HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի 6 համայնքում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: Այս մասին հայտնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված է 2550 ընտրող:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են չորս զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրողների թիվը ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է՝

ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27% :

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21 %

Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32 %

Ծովատեղ  – 97 ընտրողներից 9 կամ 9.28 %

Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68 %

Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23 %

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76 %

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter