HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է հույն գործընկերոջը

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը կարեւորել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Գեորգիոս Միլոնակիսի հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով Հունաստանի անկախության տոնը, կարեւորել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը, որին նոր ազդակ է հաղորդել «Թվինինգ» ծրագիրը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա՝ օգտագործելով «Թվինինգ» ծրագրի լայն հնարավորությունները: Նա հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Գեորգիոս Միլոնակիսն ընդունել է հրավերը:

Կողմերն աշխատակազմերի հարաբերությունները նաեւ համատեղ նախագծերի իրականացման շրջանակում զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter