HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի դատավորների թվակազմն ավելացել է 11 դատավորով

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 7-ին որոշում է ընդունել Վճռաբեկ դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու մասին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-24-Ն օրենքի 3-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի թիվ ԲԴԽ-34-Ո-63 և թիվ ԲԴԽ-34-Ո-64 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

  1. Վճռաբեկ դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 11 դատավորով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter