HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առաջարկվել է Զարուհի Մկրտչյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 7-ին որոշում է ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Զարուհի Մկրտչյանին առաջարկություն ներկայացնելու մասին։ Որոշման մեջ ասվում է․

«Քննարկելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

  1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Զարուհի Մկրտչյանին առաջարկել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter