HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Թալինի բաժինն էլ է որոշել քրեական գործի հարուցումը մերժել

Ոստիկանության Թալինի բաժինն ստուգել է «Panorama.am» կայքում «Թալինում ընտրակաշառք են բաժանում» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում Թալինի գյուղապետի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգը չի հաստատվել:

Ըստ հոդվածի` Արագածոտնի մարզի Թալին քաղաքն ու հարակից մի քանի շրջաններն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Մկրտիչ Սափեյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Աթանեսյանը «Panorama. am» կայքի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները Թալինի տարածաշրջանի  գյուղապետերի միջոցով ընտրակաշառք են բաժանում ընտրողներին` ՀՀԿ-ի եւ նույն կուսակցության ընտրակարգով առաջադրված մեծամասնական թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Աթանեսյանը բացատրություն է տվել այն մասին, որ ընտրակաշառքի մասին խոսակցություններն ինքը լսել է քաղաքացիներից` ազգաբնակչության հետ հանդիպումների ընթացքում, սակայն կոնկրետ քաղաքացի  իրեն չի դիմել` ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, եւ կոնկրետ դեպք չգիտի: Այդ մասին ինքը թղթակցին հայտնել է հեռախոսով` վերջինիս հարցերին պատասխանելու ժամանակ՝ նշելով, որ ինքն այդ լուրերը լսել է խոսակցությունների տեսքով: Նշել է նաեւ, որ դիմել է բնակչությանը` ընտրակաշառքի վերաբերյալ ճշգրիտ փաստեր հայտնելու համար, սակայն վերջիններս նման տեղեկատվություն իրեն չեն հայտնել:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ, Դավթաշեն, Ն. Սասնաշեն, Ն. Բազմաբերդ, Պարտիզակ, Կարմրաշեն, Ակունք, Դդմասար, Կանչ, Հակո, Զարինջա, համայնքների ղեկավարները բացատրություն են տվել այն մասին, որ համայնքներում իրենք կամ մեկ այլ անձ որևէ քաղաքացու ընտրակաշառք չեն առաջարկել եւ չեն բաժանել, ՀՀԿ-ի կամ կուսակցության թեկնածուի կողմից իրենց ընտրակաշառք բաժանելու առաջարկ չի եղել, եւ նախընտրական քարոզարշավն իրականացվել է օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության Թալինի բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեն հայտնաբերվել, պարզվել է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Այսպիսով, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀԿ-ն Թալինի տարածաշրջանում գյուղապետերի կամ այլ անձանց միջոցով ընտրակաշառք չի բաժանվել, «Panorama. am»-ի դիտարկվող հոդվածում նշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում, ուստի` տվյալ դեպքում բացակայում է հանցագործության դեպքը:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով` որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Sasun
Amot dzez Talini vostikanutiun. Or@ cerekov hamatarac @ntrakasharq en bazhanum isk duq voch mi ban chgtaq ha???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter