HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում բնակարաններից 22.100 դոլար և 1.200.000 դրամ են գողացել

Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։

ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:

«Գողոնը մասամբ վերցված է։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին էլ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել՝ Ազատամարտիկների փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 1.200.000 դրամ գումար գողանալու մասին:

Քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն՝ (ծնված 2001թ.):

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter