Հայփոստն ու Իտալիայի փոստը սկսում են համագործակցությունը. եւս մեկ քայլ դեպի արդիականացում
«Հայփոստը» նոր ծառայությունների ներդրման համար կօգտագործի Եվրոպայի առաջատար փոստային օպերատորներից մեկի` Իտալիայի փոստի հաջողված փորձը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
«Այս ծրագիրը կմեծացնի Հայփոստի սոցիալական ներգրավվածությունը Հայաստանի մարզերում, ինչը շատ կարևոր է»,- նշել է «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
«Պոստե Իտալիանեի» կողմից ծրագրի ղեկավար Ալբերտո Բուտարոնին նշել է, որ իրենց խումբն արդեն ուսումնասիրություններ է կատարել եւ պատրաստ է սկսելու աշխատանքները Հայաստանում. «Սրանով մենք, դուրս գալով Իտալիայի սահմաններից, մեր հաջողակ փորձն ենք փոխանցում «Հայփոստին»»:
Խոսելով «Պոստե Իտալիանեի» հաջողության մասին` ծրագրի ղեկավարն ընդգծել է. «Մեզ համար շատ կարևոր սկզբունք է. նույն որակի ծառայություն բոլոր հաճախորդներին, չմոռանալ ոչ մեկին: Այդ սկզբունքը կկիրառվի Հայաստանի թե քաղաքներում, թե հեռավոր գյուղերում»:
Հայփոստի և «Պոստե Իտալիանեի» միջև կնքված պայմանագրի համաձայն` համագործակցության հիմնական ոլորտներն են.
- Փոստային բաժանմունքների ցանցի զարգացում.
ա) ցանցի բարելավում և կազմակերպական մոդելների ձևավորում,
բ) շահագործական և կոմերցիոն գործընթացների սահմանում,
գ) վաճառքի ուղիների և կազմակերպման կառավարում,
- Ֆինանսական ապրանքների փաթեթի սահմանում և իրացում.
ա) գործառնական ապրանքներ, ընթացիկ հաշիվներ և քարտեր,
բ) վարկեր, միկրո վարկեր, ապահովագրություն:
Փոստային և ֆինանսական ծառայություններից բացի` «Հայփոստի» ժամանականակից տեխնիկական միջոցներով հագեցած նորացված բաժանմունքներն այսօր ապահովում են բարձր արագության ինտերնետ, հնարավորություն են տալիս բաժանորդագրվելու հայկական և արտերկրյա պարբերականներին, պատվիրելու ապրանքներ, որոնք այսօր հասանելի են միայն քաղաքներում:
Նոր բիզնես մոդելների, նոր առաջատար տեխնոլոգիաների և Հայաստանի ամբողջ տարածքում փոտային բաժանմունքների ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված խոշոր ներդրումների նպատակն է իրականություն դարձնել «Հայփոստի» հետևյալ սկզբունքները` արդիականություն, միջազգային պրոյեկցիա, զարգացում:
«Պոստե Իտալիանեն» 4-րդ տեղն է զբաղեցրել «Fortune» ամսագրի ամենահեղինակավոր ընկերությունների ցանկում` 21.7 մլրդ եվրո շրջանառությամբ, 846 մլն եվրո զուտ շահույթով: «Պոստե Իտալիանեն» սպասարկում է ավելի քան 5 միլիոն ընթացիկ հաշիվներ, 14 մլն դեբետային և կանխավճարային քարտեր: «Պոստե Իտալիանեն» Իտալիայում կյանքի ապահովագրության ծառայության խոշորագույն մատուցողն է:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել