HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ապրիլի 10-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապահահատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter