Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա
Ապրիլի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կապան-Տաթև, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 12 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել