HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիջիթեյնը էստոնական Garage48-ի հետ մեկնարկում է M1TQ հեքեթոնն ու աքսելերացիոն ծրագիրը

Վճարովի բովանդակություն

Դիջիթեյնն իր Դիջիքաղաք նախագծի շրջանակներում երկրորդ անգամ մեկնարկում է M1TQ նախագիծն այս անգամ հեքեթոնի և աքսելերացիայի ֆորմատով՝ համագործակցելով Garage48 կազմակերպության հետ։ 

Garage48-ը Էստոնական կազմակերպություն է, որը շուրջ 12 տարի կազմակերպում է հեքեթոններ՝ նորարար ստարտափներ ստեղծելու նպատակով։ Մինչ օրս G48-ը կազմակերպել է 200 հեքեթոն 30 երկրներում, որի արդյունքում գեներացվել է 3000+ գաղափար և 1000 աշխատանքային նախատիպ։ Այս անգամ մեծացնելով աշխարհագրությունը՝ G48-ը Դիջիթեյնի հետ կբացահայտի Հայաստանի երիտասարդների նորարար միտքը։ 

M1TQ հեքեթոնի նպատակն է նորարար և ստեղծարար մարդկանց համախմբել մեկ հարկի ներքո և հնարավորություն տալ 48-ժամյա հեքեթոնի շրջանակում ձևավորել թիմեր, գեներացնել գաղափարներ, և աշխատել ոլորտի առաջատար փորձագետների հետ, ովքեր կաջակցեն այդ գործընթացին: Լավագույն թիմերը հնարավորություն կունենան անցնելու 12-շաբաթյա աքսելերացիոն նախագիծ, որը կառաջնորդեն Garage48-ի մենթորներն ու մասնագետները։ 

Հեքեթոնի ընթացքում մասնակիցներն ազատ են գեներացնելու նորարար լուծումներով բիզնես գաղափարներ իրենց նախընտրելի տեխնոլոգիական ոլորտից։ Կարևոր է, որ միտքը լինի նորարար։ 

M1TQ-ին կարող են մասնակցել ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները, մասնավորապես Դիջիթեյնը հրավիրում է բիզնեսի առաջխաղացման մասնագետների, ծրագրային ապահովման ինժեներների, մարքեթինգի մասնագետների, նախագծերի մենեջերների, վեբ/հավելվածների մշակողների, UX/UI դիզայներների, ձեռնարկատերերի, պրոդուկտի/ծառայությունների մշակողների, տվյալներ մշակող մասնագետների և այլ ոլորտներով հետաքրքրված անհատների, ովքեր ցանկանում են իրենց մտքերը կյանքի կոչել։ 

Հեքեթոնը կմեկնարկի ուրբաթ օրը, որի ողջ ընթացքում թիմերին կաջակցեն միջազգային փորձառու մենթորներ, որպեսզի 48 ժամ անց՝ կիրակի օրվա ավարտին թիմերն ունենան աշխատանքային նախատիպ՝ ժյուրիին ներկայացնելու համար։ 

Հեքեթոնի ավարտին լավագույն թիմերը կանցնեն աքսելերացիոն նախագիծ, իսկ ծրագրի ավարտին հնարավորություն կունենան իրենց մշակած նախատիպերը ներկայացնելու էստոնական Karma Ventures, Superangel, Tera Ventures, EstBAN վենչուրային կապիտալներին, ինչպես նաև միջազգային և հայ ներդրողների, իսկ լավագույն գաղափարները կարող են իրականացվել Դիջիթեյնի հետ։ 

Հեքեթոնի գրանցումը արդեն բաց է։ Այն տեղի կունենա մայիսի 20–22 Դիջիթեյնում: M1TQ հեքեթոնին մասնակցելու համար, կարող եք անցնել հետևյալ հղումով՝ ttps://garage48.typeform.com/m1tqhack։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter