Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Հանրապետությունում ապրիլի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կբարձրանա 2-4, 12-13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել