HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Այգեստանում ժամանակավոր բնակվող Խրամորթից տեղահանված ընտանիքներին

Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։

Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը: 

ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter