HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննություն է տարվում նախօրեին «Երազ» այգում «Զիփլայնի» աշխատակցի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ ՔԿ հաղորդագրության` 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 18:58-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Երազ» այգում քաղաքացին ընկել է «Զիփլայնից» և մարմնական վնասվածք ստացել:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան» բժշկական կենտրոնից այն մասին, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

«Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Թբիլիսյան հասցեում գտնվող հիշյալ այգում «Զիփլայնի» աշխատակիցը վայր է ընկել բարձրությունից և գիտակցության չգալով մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- տղեեկացնում է Քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter