HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վանեվան գյուղում․ կան տուժածներ և մեկ զոհ (թարմացված)

Ապրիլի 11-ին, ժամը 20։06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին: 3 տուժած տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Թարմացում․  Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օpel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնված 2004 թ.) և Ժ. Ա.-ն (ծնված 2004 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ժ. Ա.-ինը՝ ծանր, իսկ Ռ․ Գ.-ն՝ գիտակցության չգալով մահացել է:

Փրկարարները հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ն. Բ.-ին (ծնված 1998 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գանահատել են ծանր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter