Փոխվարչապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել երկու երկրների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այս տարեթվի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել