HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորին

Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:

Նշելով, որ ավարտվում է տիկին Լը Մորզելեկի աշխատանքային գործունեության ժամկետը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և ընդգծել ռեկտորի անձնական նվիրումը:

«Ֆրանսիական համալսարանը տիկին Ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով և կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, և շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները` բուհը թևակոխել է զարգացման նոր փուլ»,- նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ Ժոել Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով և վերադառնալու ակնկալիքով: 

Տիկին ռեկտորը շնորհակալություն է հայտնել հուշամեդալի համար` նշելով. «Ինձ համար որպես անձ մեծ պատիվ է նման պարգևի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և  հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլևս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները»:

Ժոել Լը Մորզելեկը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիական համալսարանի կոլեկտիվին` նշելով, որ թիմային աշխատանքը հաջողության գրավականներից մեկն է: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter