HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Իշխան Սաղաթելյան. «Բա եթե Արցախը փրկում են Ստեփանակերտում, ինչո՞ւ չեն գնում Ստեփանակերտ»

Իշխանություններն արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղականությունը, Արցախից ձեռերը լվանալը, իրենք արցախը վտանգում են իրենց գործողություններով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե ընդդիմությունը, գնալով Արցախ, վտանգում է արցախցիներին:

«Փաստորեն ինչ է ստացվում` իրենք ասում են Արցախ չենք գնում, որ Ալիևը չջղայնանա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնենք, Արցախից չենք խոսում, որովհետև դա վտանգավոր է, ակնհայտ է, որ օրվա իշխանությունները երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով` Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն ու Հայաստանի անվտանգությունն է, ուստի երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցերի քննարկումը նպատակահարմար չեն համարում:

«Լինելու ենք Արցախում, Սյունիքում, Տավուշում ու Գեղարքունիքում, այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Եթե օրվա իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, մենք իրավունք չունենք գնալ այդ ճանապարհով, պետք է մեր հանրության ուշադրությունը սևեռենք արցախյան հիմնախնդրի վրա, սա է գլխավոր հարցը»,- ասաց նա:

Հայաստանի խորհրդարանում Արցախի դրոշը տեղադրելու ակցիան ԱԺ փոխխոսնակը բնորոշեց որպես հստակ քաղաքական ու ժողովրդական ուղերձ այլ երկրներին և օրվա իշխանություններին:

Անդրադառնալով իշխանությունների այն մեղադրանքներին, թե Արցախը Երևանում չեն փրկում՝ Սաղաթելյանն արձագանքեց.

«Բա եթե Արցախը փրկում են Ստեփանակերտում, ինչո՞ւ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվեն, իրենց անգործությունը, Արցախի նկատմամբ դավաճանությունը հիմնավորելու համար փորձում են հղում անել ժողովրդին, թե դրանով կվնասեն», եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter