HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքի արմատ. ստեղծագործում են մարդն ու բնությունը

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ քանդակագործ Սողոմոն Մելիքյանի փայտե քանդակների ցուցահանդեսի բացումը: Քանդակագործի աշխատանքներն ինքնատիպ տեսք ունեն. առաջին հայացքից դրանք կիսավարտ են, անչափ մոտ բնությանը: Աշխատանքները ծառի արմատներից են, ասես արվեստագետն ուղղակի որսացել է բնության պատկերները, ֆիքսել պահի շարժումը:

Արվեստագետի թեմատիկան  բնությունն  է, իսկ դա պատկերող քանդակներն ընդգծում են հեղինակի նուրբ ու զգայուն ներաշխարհը: Ներկաներից շատերը նշեցին, որ ցուցահանդեսը կարծես  մարդ-բնություն ներդաշանակությունն արտահայտի. «Հետաքրքիր է, չէ՞, զգայուն աչքն ինչ բան է. մենք նայում ենք, ու չենք տեսնում, նա նայել է ու տեսել: Տպավորված եմ»,- ասաց այցելուներից Նաիրան:

«Նյութի մեծ մասը ծառի արմատներն են: Ես դրանք դեն չեմ նետել, նորից կյանք եմ տվել: Աշխատել եմ շատ չմշակել դրանք, թողնել այնպես, ինչպես կան, քանի որ բնությունն է կատարյալ ստեղծագործողը»,- ասաց Սողոմոն Մելիքյանը: Նրա խոսքերով՝ ինքը երբեք չէր մտածի, որ ցուցահանդես կարող է ունենալ:

«Ընկերներս են այնպես արել, որ կայանա այս ցուցահանդեսը: Այս հարցում ՆԱՄ-ի դերակատարումն էլ շատ մեծ  էր, քանի որ այստեղ բացի օժանադակելը նաեւ խորհուրդներ տվեցին, ոգեւորեցին»,- հայտնեց քանդակագործը:

Ցուցահանդեսի բացման ընթացքում ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը Ս. Մելիքյանին հանձնեց խորհրդանշական նվերները՝ հայտնելով, որ ուրախ է ՆԱՄ հյուրընկալ տանիքի տակ տեսնել բնության եւ մարդու համատեղ այս հազվագյուտ ստեղծագործությունները :

Ս. Մելիքյանի աշխատանքները կարող եք դիտել նաեւ մայիսի 12-ը:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter