HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գուրգեն Արսենյան. «Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համոզմամբ` ընդդիմության գործողությունները Հայաստանի համար հղի են լուրջ վտանգներով ու ուղղված են խաղաղության օրակարգի տապալմանը: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավորը` անդրադառնալով ընդդիմության բոյկոտին:

«Սա ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ քառօրյայի աշխատանքները` մեկնելով Արցախ:

Գուրգեն Արսենյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, կոչ արեց վերանայել այն սկզբունքներն ու աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:

«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ի՞նչ են անում ու ո՞ւր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»,- ասաց նա:

Նրա խոսքով` չպետք է արկածախնդիր որևէ քաղաքական թիմի թույլատրվի խաղալ Հայաստանի անվտանգության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter