Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգում խնդիրներ են առաջացել․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել