Վիկտոր Դալլաքյանի բողոքը մերժվեց
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վիկտոր Դալլաքյանի բողոքը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի գրանցումը և թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները: Այդ մասին «Հետքին» քիչ առաջ հայտնեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:
Դալլաքյանն իր բողոքը հիմնավորում էր նրանով, որ Մարուքյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում:
Մինչդեռ, ինչպես հանձնաժողովի նախագահն է փոխանցում, Դալլաքյանը հիմնավոր փաստեր չի բերել Մարուքյանի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ, բացի այդ, չի պահպանել բողոքարկման ժամկետը: Բողոքը ներկայացրել է երեկ երեկոյան, իսկ հանձնաժողովն այսօր պետք է որոշում կայացներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ուստի, Տ. Պապանյանի խոսքով, հնարավորություն չուներ ուսումնասիրելու բողոքում նշված տվյալները:
Այսպիսով`հաձնաժողովի որոշմամբ`թիվ 30 ընտրատարածքում ընտրված պատգամավորը Էդմոն Մարուքյանն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել