Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել