HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանահին գյուղի կովերը քոլեջ են գնում

Ալավերդի քաղաքի Ս. Սարահարթ թաղամասը յուրօրինակ արոտավայր է ծառայում թաղամասի հարևանությամբ գտնվող  Սանահին գյուղի անասունների համար: Սանահին գյուղը Ալավերդու  գյուղական թաղամաս է: Ս.Սարահարթ թաղամասը անցյալ դարի 60-ական թվականներին կառուցվել է Սանահին գյուղի գոմերի տարածքում:

Նախկին իներցիայով սանահնեցիները մշտապես վաղ առավոտյան իրենց կովերն ու ձիերը  հանգիստ արոտ են քշում դեպի Ս. Սարահարթ թաղամաս: Կովերը երեկոյան իրենց արոտը վերջացնելուց հետո հանդարտ քայլերով թաղամասից շարժվում են դեպի Սանահին գյուղ: Ս.Սարահարթ թաղամասի   փողոցները հեղեղված են կովերի և ձիերի թրիքով:     

Սանահին գյուղի անասունները իրենց ողջ օրը անցկացնում են  Ս. Սարահարթի  բնակիչների հետ, նրանց հետ քայլում  են կողք-կողքի, անարգել մտնում եմ սարահարթցիների այգիները, որոճում են ծառերի դեռ չհասած պտուղները, հավաքվում են  թաղամասի կենտրոնական հրապարակում, եթե հարկ են համարում, մուտք են գործում թաղամասի հրապարակին հարող մշակույթի տուն:

Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Արամ  Պետրոսյանը  «Հետքին» դժգոհեց Սանահին գյուղի «ուսման ծարավ» կովերից. «Ոնց որ մեկը  դիտավորյալ կովերին դեպի քոլեջ քշելիս լինի: Այ մարդ, թե ինչո՞ւ են դեպի քոլեջ քշում էդ անասուններին, չեմ հասկանում»,- ասաց   քոլեջի տնօրենը: 

Մի խոսքով, Սանահին գյուղի կովերը Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասում զգում են ինչպես իրենց տանը: Այսօր՝ վաղ առավոտյան էլ Ս.Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի բնակիչների համար փորձանք էին դարձել բազմացման շրջանում գտնվող Սանահին գյուղի ձիերը: Սրանք էլ մայիսի 10-ի լույս 11-ի ողջ գիշերը խրխնջալով շրջապտույտ էին անում Ս.Սարահարթի 2/26 և մյուս շենքերում` խաթարելով բնակիչների անդորրը: 

Վաղ առավոտյան ձիերը դեռ չէին հանդարտվում, վազում էին իրար հետևից, թռչում են իրար շալակ, փակում են ընթացող ավտոմեքենաների ճանապարհը, հարձակվում էին   աշխատանքի գնացող պղնձաձուլական գործարանի աշխատողների  ու մյուս բնակիչների վրա:   

«Սանահին գյուղը  իր վարչական տարածքում արդյոք   արոտավայր  ո՞ւնի, թե՞ ոչ»,-հարցին Սանահին գյուղի թաղապետ  Արծրուն Երիցյանը  պատասխանեց. «Ոնց կարող է չունենալ: Լալվարի փեշերից, Աքորվա սարից  սփռվում է մինչև  Ջիլիզա  ճամփեքը»: 

Արծրուն Երիցյանը ասաց նաև, որ  Սանահինը գյուղին կպած արոտավայր ևս ունի: Այդ դեպքում, թե  ինչու են գյուղացիները  իրենց անասուններին արոտի ուղարկում Ս.Սարահարթ թաղամաս,  Արծրուն Երիցյանը պատասխանեց. «Ողղակի չգիտենք ում անասուններն են եղել, վաղը առավոտյան  կպարզենք, կտուգանենք և կարգելենք»:  

Մեկնաբանություններ (2)

alaverdci
Լ.Փարեմուզյանը ոչ առաջիննէ, ոչ էլ վերջինը , որ ահազանգում է թափառող անասունների համար: Մի պահ մեր քաղաքում իսկապես դադարել էր անասունների մուտքը Սարահարթ թաղամաս: Միթե հնարավոր չէր հետեւողական լինել ու պահպանել այդպես: Ներյկայիս քաղաքապետի երազները արագ իրականություն են դառնում` օրինակ քաղաքապետի աթոռին հասնելը, Քաջ Նազարի կարգավիճակը եւ այլն....երանի մեր քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը մի երազ էլ տեսներ, որ գոնե մեր քաղաքի համար մի փոքր խնդիր իր նախաձեռնությամբ ու իր ուժերով լուծում է ու արժանանում բնակիչների հարգանքին...երանի բարի հրեշտակներն այդ երազը քեզ տաին ու բարի լույսի հետ իրականանար պարո'ն Քաղաքապետ....թե չէ մի օր Սանահին գյուղի կովերը, ձիերն ու էշերը Ձեր երեխաների են լինելու:
GAYANE
AIS INCH ANDUR VICHAK E; SANAHIN@ ASHXARHI HNAGUJN GJUXERIC E BAIC EREVUM E KULTURAJI MER ERKRI BJUDJEIC MEC CHEXQVACQ UNI:ETE NRANQ APRELU KULTURA CHUNEN; QAXAQAPETN EL CHUNI? ISK ZBOSASHRJIKNER@ INCH TPAVORUTJUN KSTANAN ; ETE NKARNERUM PTKERVAC@ IRAKANUM TESNEN?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter