HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնման հնարավորություններին, ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի զարգացմանը վերաբերող հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Էռնեկյան ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող մի շարք ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է եղել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցերի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter