HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Կենտրոնում» խիստ վախեցած են ՀՌԱՀ-ի որոշումից

«Կենտրոն» հեռուստաընկերությունը երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Լռության օրը» խախտելու պատճառով տուգանվել է 1 միլիոն դրամով: Բանն այն է, որ մայիսի 5-ին, երբ արգելված էր քարոզչությունը, «Կենտրոնի» եթերում Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ի դեմ է խոսել: Հեռուստաընկերության ներկայացուցիչը պնդել է, որ դա եղել է ուղիղ եթերում, ուստի անհնարին էր վերահսկել, եւ առաջարկել է տուգանել խոսքի հեղինակին: Սակայն ՀՌԱՀ-ը պատճառաբանությունը հարգելի չի համարել՝ պարտավոր էիք զգուշացնել ձեր հյուրին, հայտարարել է Գրիգոր Ամալյանը:

Չնայած այս 1 միլիոն դրամը «Կենտրոնի» սեփականտիրոջ համար մեծ գումար չէ, սակայն, թերթի տեղեկություններով, «Կենտրոնում» խիստ վախեցած են այս որոշումից եւ սկսել են աննախադեպ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ իբր «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար: Կարելի է ենթադրել, որ համարձակության այն չնչին դրսեւորումները, որ երեւում էին ԲՀԿ եթերում, իսպառ կվերանան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter