Ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքները․ ՊՆ
N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքները։
Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, առաջադրել հետագա աշխատանքների կազմակերպման խնդիրներ, խրախուսել լավագույն զինծառայողներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել