Հայտնաբերվել են ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. դատախազություն
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ բազմաթիվ անձինք իրենց բնակության վայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններում և ավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են:
Դատախազությունը հայտնում է, որ նշված տեղեկությունների հիման վրա ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Հարուցված քրեական գործով դատարանի որոշման հիման վրա միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակության վայրերում, դրանց կից օժանդակ շինություններում, շահագործվող ավտոմեքենաներում:
Համակարգված գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն, սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան, տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:
Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռքբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել