HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը տարակուսած է ռուս խաղաղապահների կողմից ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելելու փաստից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ ապրիլի 12-ին մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու դեպքին։ Ըստ նրա` ռուսական խաղաղապահ ծառայության կողմից պատգամավորների մուտքն արգելելը տարակուսանքի տեղիք է տալիս:

«Ինչու՞ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ քառօրյայի աշխատանքները` ասելով, որ մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր: Մինչ նիստերի դահլիճը լքելը, ընդդիմադիրները տեղադրեցին ԱԺ-ում Արցախի դրոշները, որից հետո հեռացան: Երեկոյան պարզ դարձավ, որ նրանց մուտքը Աղավնոյի անցակետում խոչընդոտվել է խաղաղապահների կողմից` առանց որևէ բացատրության: Ի դեպ, Արցախի դրոշները նիստերի դահլիճում` ընդդիմության մոտ, այժմ ևս տեղադրված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter