HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Կասյան փողոցում, նույն քաղաքի 45-ամյա բնակիչն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ 25-ամյա երիտասարդին: 

Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 45-ամյա տղամարդը և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ, հիշյալ 45-ամյա տղամարդը մատնացույց է արել վիճաբանության և հանցագործության գործիք հանդիսացող դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել և վերցվել է, առգրավվել են հագուստներ: Հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter