HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտը ընտրություններ անցկացնելն է

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 50 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ այս թիվն ավելացել է 11 տոկոսով:

«ՉԻ»- Փաստորեն, եթե հավատանք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թվերին, Հայաստանը դատարկվում է: Հետեւաբար՝ հավատալ պետք չէ: Եվ ընդհանրապես՝ ուղեւորների հաշվարկ կատարել չի կարելի. անհարմար բան է ստացվում: Փոխարենը պետք է ամիսը մեկ ընտրություններ կազմակերպել եւ հաշվել ոչ թե օդային ճանապարհով Հայաստանից հեռացածներին, այլ ցամաքային ճանապարհով ընտրատեղամասեր մտածներին: Այս դեպքում Հայաստանի բնակչությունն անշեղորեն կաճի:

Ի դեպ, ամիսը մեկ ընտրություններ կազմակերպելը բազմաթիվ այլ դրական կողմեր էլ ունի: Օրինակ՝ կարելի է ընդհանրապես թոշակներ չվճարել, կլուծվի ասֆալտապատման խնդիրը, ՕԵԿ մուրաբաները երաշխավորված սպառում կունենան, Տիգրան Սարգսյանի սֆաթը կանհետանա հեռուստաէկրաններից, եւ որ ամենակարեւորն է՝ Սերժ Սարգսյանն իր անմիջական պարտականություններով չի զբաղվի: Պատկերացնու՞մ եք որքան կշահի երկիրը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter