Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերահսկող մեխանիզմներ են ներդրվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ նախորդ տարի Արցախում 2 տասնյակից ավելի միջոցառում է իրականացվել` 136 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով: Պատգամավորը հետաքրքրվեց, թե կա արդյոք բավարար և անհրաժեշտ գործիքակազմ` վերահսկելու այդ խոշոր դրամական միջոցների արդյունավետ ծախսումը:
«Մենք էդ հարցը բարձրացրել ենք Արցախի մեր գործընկերների մոտ և վերահսկողության որոշակի մեխանիզմներ սկսել ենք ներդնել, չեմ կարող ասել, որ դրանք ամբողջական են, բայց հարցը մեծ հաշվով կա»,- արձագանքեց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանն իր բյուջեի նկատմամբ ինչ վերահսկողական մեխանիզմներ ունի, նույնն էլ պետք է Արցախում լինի, որ շահարկումների տեղիք չտա:
«Էս պահին կարող եմ ասել, որ ո՛չ, բավարար չափով չունենք, բայց աշխատում ենք Արցախի գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել